«Համարձակության պակասն այսօր էլ ձեզ թույլ չի տալիս ընդունել սեփական սխալները». Վարդան Հարությունյան
![]() 278 Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 22:35 Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու դիտարկում Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետ կապված․ 1․ Ասում է՝ եթե անգամ պատերազմ էլ չլիներ, միևնույնն է, մենք հանձնելու էինք այդ 7 շրջանները և նույն այս պատկերն էինք ունենալու։ Ոչ, պարո՛ն Փաշինյան, այս պատկերը չէինք ունենալու։ Այն, որ Ղարաբաղի մաս չհանդիսացող 7 շրջանները պետք է հանձնվեն, պարզ էր Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների առաջին օրվանից։ Լևոն Տեր-Պետրոսյանից բացի Հայաստանում ոչ մի այլ իշխանավոր համարձակություն չի ունեցել և այս մասին պարզ ու շիտակ չի խոսել։ Դուք նույնպես չեք ունեցել այդ համարձակությունը, չնայած ձեր գլխարկին գրում եք, թե համարձակ (դուխով) եք։ Համարձակության պակասն այսօր էլ ձեզ թույլ չի տալիս ընդունել սեփական սխալները, որոնք այդքան ճակատագրական եղան մեր ժողովրդի ու մեր պետության համար։ Դեռ մինչև իշխանության գալն էիք դուք փոխզիջումների գաղափարին դեմ։ Բայց, անկախ այս հանգամանքից, ձեր իշխանության գալուց հետո անձամբ ես հույս եմ ունեցել, թե դուք հետ կկանգնեք մաքսիմալիստական դիրքերից ու կգնաք առարկայական բանակցությունների։ Իսկ դուք գնացիք ձեր նախորդների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ճանապարհով՝ ձգձգել բանակցությունները։ Ավելին՝ սկսեցիք սադրել Ադրբեջանին, մի բան, որ երբեք չեն արել ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը։ Ձեզ թվաց՝ տպավորիչ կլինի տավուշյան միջադեպը որպես հերոսամարտ, ձեզ էլ որպես մեծ ստրատեգ ներկայացնելը, «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» վանկարկելը։ Ի տարբերություն ձեր նախորդների՝ ունենալով ժողովրդի անվերապահ աջակցությունը՝ դուք կարող էիք գնալ համարձակ քայլի՝ առարկայական բանակցությունների ու զիջումների։ Ադրբեջանն առանց պատերազմի, առանց հազարավոր երիտասարդ զոհերի ստանալու էր 7 շրջանները (Շուշին և Հադրութը չկան այս ցանկում), որից հետո սկսվելու էր երկխոսության ու խաղաղության գնալու փուլը՝ Հայաստանի ապաշրջափակումը և նոր իրավիճակ տարածաշրջանում։ Դուք պատմության մեջ մնալու էիք որպես քաջ գործիչ։ Փոխարենը, վստահաբար և արդարաբար, ձեր անունը գրվելու է ամենաձախողված գործիչների ցանկում։ Այնպես որ՝ սխալվում եք, կեղծում եք՝ նույն արդյունքը չէինք ունենալու։ 2․ Ասում եք՝ չենք հաղթել, որովհետև դավաճանություն է եղել և ինչ-ինչ հանգամանքներ պետք է հետաքննել։ Իբր՝ զինամթերք չեն տվել զինվորներին, չկռվելու կոչեր են արել և այլն։ Դավաճաններ եք փնտրում։ Դուք, բոլոր առումներով, 2018-ին մերժված իշխանության արգասիք եք։ Նրանց պես ու նրանց չափանիշներով եք մտածում։ Պատահական չի, որ նրանց սահմանադրությունն այդքան հարմար եկավ ձեզ ու այդքան սիրելի եղավ։ Պատահական չի, որ դուք նրանց եք էլիտա համարում։ Ձեր պատկերացրած էլիտան ու դուք նույն բառապաշարն ունեք, նույն մոտեցումները, նույն ագրեսիան։ Նրանք ձեր են դավաճան անվանում, դուքնրանց մեջ եք դավաճաններ փնտրում։ Իսկ ես վստահ եմ, որ ոչ դուք եք դավաճան, ոչ էլ նրանց մեջ կան դավաճաններ։ Պատերազմն էր անհավասար։ Մենք հաղթել չէինք կարող, որքան էլ որ դուք ու ձեր էլիտար ընդդիմությունը հակառակը պնդեք»։ |

Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
4311:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
6510:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
7610:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
8310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
7010:30
Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
9010:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
11510:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
14309:36
