Պատրոն Դավիթը Թուրքիային է վաճառել 10 միլիոն 500 հազար փամփուշտ, որը ՀՀ ՊՆ-ի 10 տարվա պաշարն է
![]() 692 Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 19:50 Հեղափոխությունը խոստացավ պայքարել թալանչիների դեմ, սակայն ոչ մի բան չարվեց, որպեսզի Հայաստանի բանակի զենքի գնումների 95%-ը դադարի պատկանել Դավիթ Գալստյանին, նույն ինքը՝ Պատրոն Դավիթին, ասվում է PARA.tv-ի ռեպորտաժում: Պաշտպանության նախարարության մոնոպոլիստ Գալստյանը զենքը մատակարարում է Հայաստան հիմնականում իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով: Դրանք են Moston Engineering-ը՝ գրանցված օֆշորային Վիրջինիա կղզիներում և Royalsys Engineering-ը՝ գրանցված օֆշորային Կայմանյան կղզիներում: Հայաստանի զենքի գնումների մոնոպոլիստը՝ Պատրոն Դավիթը, չի խորշել առևտուր անել Թուրքիայի և Ղազախստանի հետ: Աղբյուրը ներկայացնում են փաստաթղթեր, որոնք հավաստիացնում են գնորդի կողմից զենքի ստացումն ու գործարքի ավարտը: Այստեղ հստակ երևում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է, որին զենք է վաճառել Moston Engineering-ը: Ղազախական 10 միլիոն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վերավաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն են: Մոնոպոլիստ-բիզնեսմենն ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40%-անոց զեղչից, որն այնուհետև վերածվում է փողի ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս: Ստացվում է, որ Հայաստանին և Թուրքիային զենք-զինամթերք վաճառողը նույն անձն է, ինչը չի մտահոգում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ու Դավիթ Տոնոյանին, այլև Ազգային անվտանգութան ծառայությանը: Ավելին, պաշտպանության նախարարությունը 2018 թվականի հունիսի 14-ին թավշյա հեղափոխությունից ընդամենը մի քանի ամիս անց անտոկոս 3,5 միլիոն դոլարանոց վարկ է տրամադրում օֆշորային Moston Engineering-ին, որը մինչև այսօր չի վերադարձվել մեր պետությանը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
