Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ալեն Սիմոնյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրագրողի հասցեին․ «Մեդիա պաշտպան»

Ալեն Սիմոնյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրագրողի հասցեին․ «Մեդիա պաշտպան»
365
Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 16:05

«Մեդիա պաշտպան»-ը հայտարարություն է տարածել․ «Ալեն Սիմոնյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրագրողի հասցեին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ միջանցքում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հարցերին պատասխանելիս վիրավորական արտահայտություններ է թույլ տվել:
Ալեն Սիմոնյանն, անցնելով բարեկրթության սահմանները, փորձել է ուղղություն ցույց տալ լրագրողին ու պիտակավորել:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը քանիցս ֆիքսել է, որ լրատվական դաշտում աշխատած Ալեն Սիմոնյանն անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում իր նախկին գործընկերների հանդեպ:
Կոչ ենք անում ԱԺ էթիկայի հանձնաժողովին վերլուծել այս դեպքը և համապատասխան տույժ կիրառել ԱԺ փոխնախագահի ոչ պատշաճ պահվածքի առնչությամբ»։