«Ծովից-ծով Հայաստանի փոխարեն այսօր ունենք ընդամենը սարից-սար կամ գետից-գետ Երկիր»․ Սենոր Հասրաթյան
![]() 483 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 22:10 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․ «Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում ավելի շատ պարտվել, քան՝ հաղթել է: Արդյունքն ակնհայտ է՝ ծովից-ծով Հայաստանի փոխարեն այսօր ունենք ընդամենը սարից-սար կամ գետից-գետ Երկիր: Ինչո՞ւ: Որովհետև անհաղորդակից ենք մեր անցյալի տխուր դասերին, որովհետև մեզնից յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում պատեհ ու անպատեհ առիթներով հանդես գալ ժողովրդի անունից, սեփական կերպարով փորձել մարմնավորել այն հերոսին, որը լինելու համար ոչ միայն չունի ապրած տարիների հետագիծ, այլև սեփական Երկիրն ազնվորեն ճանաչելու և սիրելու կարողություն... Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք գրեթե հարյուր տարին մեկ՝ բզկտված Հայրենիք, հուսալքված ժողովուրդ և դեպի անորոշություն տանող ճանապարհ... Երիցս ճշմարիտ էր այն դասականը, ով ասում էր՝ «Ամենամեծ ստրկությունն այն է, երբ չունենալով ազատություն, դու քեզ համարում ես ազատ...»։ Ասել է թե՝ ինքնախաբեություն, որի վերջին հանգրվանը պարտությունն է՝ իր դաժան հետևանքներով հանդերձ...»։ ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22

