«Պարտության գլխավոր պատճառն այն էր, որ մենք բանակ չենք ստեղծել, որ պատերազմի». Սեֆիլյան
![]() 367 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 20:15 Պարտության գլխավոր պատճառն այն էր, որ մենք բանակ չենք ստեղծել, որ պատերազմի, «Ազատության» եթերում հավաստիացրեց «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Դա՝ 95-96 թվականներից սկսած: Բանակի վրա մեղքը գցելը ճիշտ չէ, որովհետև պատերազմող բանակ ստեղծելու հանձնարարությունը պիտի քաղաքական ղեկավարությունը տա: Ոչ մի նախորդ իշխանություն այս խնդիրը չի տվել: Բանակը պահպանել են ընդամենը երկրի ներսում իրենց իշխանությունն ուժեղացնելու նպատակով: Արգելված է եղել արդիական բանակ ունենալ, հայկական մոդելի բանակ ստեղծել, որի մասին մենք 20 տարի խոսել ենք: Նաև՝ Փաշինյանի օրոք: Փաշինյանը, բացի պոպոլիզմից, որը մատուցեց մեզ սնունդի որակը բարձրացնելով և ամեն ինչը շոու կազմակերպելով, ուրիշ ոչ մի բան չի տվել»: Նա անդրադարձավ նաև «Սովետական Միությունից մնացած մոբիլիզացիոն թատրոններին», որոնք 20-30 տարի կազմակերպել ու փող են աշխատել բոլոր գեներալները: «Ըստ էության, մենք պատերազմի չենք պատրաստվել»,- ասում է Սեֆիլյանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
