Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
1781
Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 11:20

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտնում է. «Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել»: