«Նիկոլն ուղղակի ձեր գրպանը մտավ և վերցրեց իր փայը». Միքայել Մինասյան
![]() 588 Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 20:30 Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն այսօր «Ռեքվիեմ»-ի 6-րդ թողարկմանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարին: «Սկզբում մարդիկ մտածում էին՝ այն պայմանական 100 դոլարը, որն իրենց գրպանում է, Նիկոլի գալով դա դառնալու է 110-ից մինչև մեկ միլիոն: Դա սկզբնական փուլն էր, այնուհետև բոլոր խելոքները հասկացան, որ Նիկոլի հետ ընդհանրապես պետք չէ հույս կապել, որովհետև նա հա՛մ սուտասան է, հա՛մ անկարող և այստեղ կարևորը՝ նա մարդկանց ասաց՝ կարևոր չի էն 100 դոլարը դարձնել 200, եկեք հասկանանք, թե ձեր գրպանի 100 դոլարը ոնց է բաշխվում և սկսվեց թալանի դեմ պայքարի այդ ամբողջ շոուն: Փաշինյանը շոուների արդյունքում 100 դոլարը, որը մարդկանց ջեբն էր, կրճատեց, սարքեց 50, իսկ այն մնացած 50-ն էլ բաշխեց հօգուտ իրեն: Եվ բոլոր նրանք, ովքեր մտածում էին՝ Նիկոլը կոռուպցիայի դեմ է պայքարում, բացարձակ այդպես չէ. Նիկոլն ուղղակի ձեր գրպանը մտավ և վերցրեց իր փայը, այն փայը, որի պատճառով նա եկել էր իշխանության»,- ասել է Մինասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
