Ինչպիսի եղանակ է սպասվում հունվարին
![]() 296 Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 21:55 Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.70C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում՝ հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -90C, Պաղակնում -120C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961թ. հունվարի 24-ին Պաղակնում՝ -42.20C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում՝ -7…-90C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -340C: Արարատի և Արմավիրի մարզեր, Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -4...-5 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը՝ մինչև -14...- 160C, առանձին օրեր՝ օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +4...+60C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը՝ -28...-300C, առավելագույնը՝ +14...+150C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 16...22 մմ ): Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -7...-100C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը՝ մինչև -23...-260C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 0...+30C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը՝ -35...-400C, առավելագույնը՝ +10...+130C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 19...42 մմ ): Լոռու մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-20C, որը 1-20C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը՝ մինչև -20...-250C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +10...+140C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը՝ -30...-350C, առավելագույնը՝ +15...+170C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 18-22 մմ ): Տավուշի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+20C, որը 1-20C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը՝ մինչև -10...-130C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +12...+160C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը՝ -17...-200C, առավելագույնը՝ +20...+230C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 23-24 մմ ): Վայոց Ձորի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում -4...-50C, լեռնային շրջաններում՝ -7...-100C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև՝ -13...-150C, լեռնային շրջաններում՝ -20...-250C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև՝ +3...+60C, լեռնային շրջաններում՝ 0...+30C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում՝ -20...-250C, լեռնային շրջաններում՝ -27...-300C, առավելագույնը՝ նախալեռնային շրջաններում +14...+160C, լեռնային շրջաններում +8...+100C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ նախալեռնային շրջաններում 26-33մմ, լեռնային շրջաններում 50-60 մմ ): Սյունիքի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +2...+30C, լեռնային շրջաններում՝ -5...-60C, որը 1-20C բարձր է բազմամյա միջին արժեքից:: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև՝ -10...-130C, լեռնային շրջաններում՝ -20...-250C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում մինչև՝ +12...+140C, լեռնային շրջաններում՝ +9...+120C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը՝ հովտային շրջաններում՝ -17...-200C, լեռնային շրջաններում՝ -30...-350C, առավելագույնը՝ հովտային շրջաններում +20...+230C, լեռնային շրջաններում՝ +14...+170C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ հովտային շրջաններում 16-28 մմ, լեռնային շրջաններում 16-47 մմ): Երևան քաղաք Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -4...-50C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը՝ ցածրադիր վայրերում մինչև -14...-160C, բարձրադիր վայրերում -11...-130C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +3...+50C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը՝ -27...-290C, առավելագույնը՝+14...+160C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 22-29 մմ): |

Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
4311:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
6510:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
7610:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
8310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
7010:30
Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
9010:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
11510:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
14309:36
