«Իմ որդին անհետ կորած է, Նիկոլն ասում է՝ ի՞նչ վատ է, Ադրբեջանի հետ առևտուր կանենք». Գեղամ Նազարյան
![]() 395 Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 23:55 «Իմ Աբգար որդին անհետ կորած է, որևէ լուր չունենք, այս ապաշնորհ, տհաս, չարիք կառավարությունը չի հրապարակում զոհերի և անհետ կորածների թիվը, փոխարենը իրենց ամբողջ ռեսուրսները կենտրոնացնում են անարժանապատիվ վարչապետին այդ պաշտոնում պահելու համար»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը: Հասարակական գործչի պնդմամբ՝ իշխանությունն այնքան լկտի է, որ հազարավոր անհետ կորածների պայմաններում, երբ դեռ թաղումները շարունակվում են, նրանք խոսում են Ադրբեջանի հետ առևտուր անելու մասին. «Շուտով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բանավոր դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և Նիկոլը բանավոր համաձայնի, որ ադրբեջանցիները գան Հայաստան՝ Վարդենիս, Մասիս, Ամասիա, Կապան։ Ազգի մեծամասնությունը, եթե նույնիսկ հրապարակում չէ, պահանջում է, որ հայրենիքն Ադրբեջանին նվիրած Փաշինյանը հեռանա։ Նա ինքն էլ գիտակցում է, որ ավարտված մարդ է»,- նշել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
