Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Մենք պատանդն ենք մեր վերջին մեղքի. շնորհավորում եմ». Կարպիս Փաշոյան

«Մենք պատանդն ենք մեր վերջին մեղքի. շնորհավորում եմ». Կարպիս Փաշոյան
288
Հինգշաբթի, 31 դեկտեմբերի, 2020 թ., 21:50

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամփոփենք տարին
Ղարաբաղը կորսված է։
Հայաստանի անկախությունը ջախջախված է։
Բանակը կազմաքանդված է։
Հայկական դիվանագիտությունը անհետացել է։
Անցյալում Հայաստանը կործանելուց հետո գոնե Ալեքսանդր Մյանիկյանին էին ուղարկում ավերակներին տեր կանգնելու համար, իսկ հիմա դա էլ չկա՝ մենք պատանդն ենք մեր վերջին մեղքի։
Շնորհավորում եմ»։