«Բոլորս ենք մեղավոր, որ դավաճանը ճակատագրական որոշումներ ընդունելու հնարավորություն է ստացել». Կարեն Վրթանեսյան
![]() 321 Կիրակի, 03 հունվարի, 2021 թ., 00:10 Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորիս համար ճակատագրական որոշումներ կայացնելու մենաշնորհը Նիկոլինն է, բայց չգիտես՝ ինչու, երբ իր որոշումների հետևանքով աղետ է լինում, պարզվում է՝ «բոլորս ենք մեղավոր»։ Իր իսկ հռչակած «տնտեսական հեղափոխությունը» տապալվե՞ց։ «Բոլորս ենք մեղավոր»։ Քովիդի դեմ պայքարը տապալվե՞ց։ «Բոլորս ենք մեղավոր»։ Պատերազմը խայտառակ պարտվեցինք, հազարավոր կյանքեր կորցրինք, Արցախը կորցրինք, երկիրը պատառ առ պատառ տալիս են թշնամուն... «Բոլորս ենք մեղավոր»։ Բայց որոշակի ճշմարտություն իր ասածում կա. բոլորս ենք մեղավոր, որ լկտի ու տգետ դավաճանը բոլորիս համար ճակատագրական որոշումներ ընդունելու հնարավորություն է ստացել։ Շատերդ մեղավոր եք իրեն իշխանության բերելու համար, քչերս՝ բավականաչափ կատաղի դրա դեմ չպայքարելու համար։ Պատերազմի ավարտից հետո շատ եմ ասել, որ սա հետո մեզ է մեղադրելու, որ իրեն ռադ չարեցինք։ Այդպես էլ եղավ։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
