«Մեկը չկա ասի՝ իսկ ո՞վ ա ասել, որ էդ տարածքները թրքի գյուղեր են եղել». Աննա Կոստանյան
![]() 336 Շաբաթ, 02 հունվարի, 2021 թ., 19:25 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1915 թվին էլ միլիոնավոր հայեր, գաղթի ճամփեն բռնած, Դեր Զորի անապատում խելոք քայլում էին՝ մի քանի ձիով թրքի հրացանի նշանառության տակ, ու մի քանիսը, չգիտես՝ ինչու և ինչպես, չկարողացան թրքի հարցը տեղում լուծել։ Հիմա էլ նույնը, ձեռքներս ճար չկա, հարմարվել ենք, որ մեզ մեր տանից պիտի գան հանգիստ դուրս անեն, իսկ մենք խելոք ասենք՝ դե էդ տարածքները թրքի գյուղեր էին, եկել են հետ վերցնեն։ Մեկը չկա ասի՝ իսկ ով ա ասել, որ էդ տարածքները թրքի գյուղեր են եղել, ո՞վ... Նիկոլը շատ նրբանկատ ձևով հայի մտածողության մեջ ռադիկալ փոփոխություն է անում՝ ստիպելով հարմարվել, հաշտվել, որ մենք պիտի ծնկած խելոք ապրենք թուրքի հետ կողք կողքի։ Համակեցության կոնցեպտը նույնիսկ առարկայական չափորոշիչների մեջ են շատ գեղեցիկ ձևով խցկել, հեսա շուտով էլի առաջ կտանեն տիեզերակենտրոն, էգոիստ, ազգ-պետություն-արժեքներ չճանաչող քաղաքացի կերտելու մեծ նպատակը, իսկ մենք կքննադատենք, կհարմարվենք ու կանցնենք առաջ։ Մեզ 90-ականներից այս կողմ սովորեցրել են հարմարվել ցանկացած վատ իրադրության հետ, իսկ ովքեր չեն հանդուրժել, դարձել են outsider: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
