«Թշնամին հասկացավ, որ իրեն պետք ա ոչ թե արտաքին, այլ ներքին քանդող». Հրանտ Ավետիսյան
![]() 270 Շաբաթ, 02 հունվարի, 2021 թ., 20:45 «Ադեկվադ»-ներից Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանը հեղափոխությունից հետո կորցրեց Աբխազիան, Ուկրաինան հեղափոխությունից հետո կորցրեց Ղրիմը, Հայաստանը կորցրեց Արցախը։ Աշխարհի բոլոր հեղաշրջումներից այլ էր մեր մոտ տեղի ունեցողը։ Մեզ չկարողացան հաղթել Արցախյան պատերազմում, մեզ չկոտրեցին Հոկտեմբերի 27-ով, Մարտի 1 սարքեցին ու իրանց ուզածին չհասան, Ապրիլյան պատերազմում էլ նորից հաղթեցինք։ Ու թշնամին հասկացավ, որ իրեն պետք ա ոչ թե արտաքին, այլ ներքին քանդող։ Մարդ, ով իր կյանքի անհաջողություններում մեղադրում է բոլորին, մարդ, ով այդպես էլ մարդ չկարողացավ լինել իր ամբողջ կյանքում։ Նիկոլ Վովայի Փաշինյան Մարդ, ով իր մոր արգանդից դուրս գալու պահից սկսած չարացած էր հայ ազգի վրա։ Իր չստացված ընտանիքի, չկայացած ուսման համար պատրաստ էր վրեժ լուծել մի ամբողջ ազգից։ Փաշինյանը մեկ օրում չծնվեց, նրա կերպարի վրա օտարերկրյա գործակալական ցանցն աշխատեց Արցախյան պատերազմի ավարտից սկսած մինչ այսօր։ Ի՞նչ արեց Վովայի Փաշինյանը։ Վերցրեց և գրիչի մեկ հարվածով ջնջեց հայի արյունն Արցախի հողից, խուրդեց ավելի քան երեսուն տարվա պատմությունը։ Որովհետև նրան պարարտացրել են, որպեսզի վրեժ լուծի մի ամբողջ ազգից։ Այսուհետ նիկոլ բառը հայ բառի հականիշն է։ Միայն Փաշինյանն է մեղավո՞ր։ Ո՛չ։ Մեղավոր են բոլորը՝ փողոց փակողը, շերեփով խփողը, ուռա գոռացողը։ Նրա հետ ճամփա անցած պատգամավորները, իրենից պաշտոն ստացած ցանկացած անձ։ Նրանցից ոմանք մեղավոր չեն Արցախի վաճառքի համար, բայց նրանք բոլորը մեղսակից են մեր զոհերի արյան համար։ Ցանկացած Փաշինյանին աջակցած անձի ձեռքերն արյունոտ են։ Եվ նրանից յուրաքանչյուրը պետք է անցնի մաքրման ճանապարհ»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
