Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Բամբասանքից, ստախոսությունից, մեծ-մեծ խոսելուց էն կողմ չանցաք». Լյովա Եղիազարյան

«Բամբասանքից, ստախոսությունից, մեծ-մեծ խոսելուց էն կողմ չանցաք». Լյովա Եղիազարյան
323
Շաբաթ, 02 հունվարի, 2021 թ., 22:00

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ինչ հարամեցիք։
Կարգին, գաղափարական ընդդիմություն էլ չդարձաք՝ բամբասանքից, ստախոսությունից, մեծ-մեծ խոսելուց էն կողմ չանցաք։
Հարամեցիք հանրահավաքները։ Խեղճ Թումանյանն ու Սպենդիարյանը հայհոյանքից զատ ուրիշ բան չլսեցին, իսկ հրապարակում խուժանությունը դրսևորվեց մի կվնշչիկ լակոտի տեսքով, որը բուռն ծափերի արժանացավ։
Հարամեցիք շուրջօրյա նստացույցը։ Գիշերները շեֆերը փախչում էին իրենց տները, մեյդանում թողնելով մի քանի, գուցե շարժման հետ կապ չունեցող մարդկանց։
Երթերը ընդհանրապես հարամեցիք՝ հասարակ թաղման թափորի չափ մարդ չհավաքեցիք։
Հարամեցիք, որովհետև հարամ գործ եք անում, հարամներ»։