«Սահմանների հապճեպ գծումն իրենից ենթադրում է մի բան». Կարեն Հովհաննիսյան
![]() 658 Շաբաթ, 02 հունվարի, 2021 թ., 23:45 Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020-ի սեպտեմբերի 27-ից հետո ծավալված ռազմական գործողությունների ժամանակավոր դադարը, սահմանների հապճեպ գծումը, որպեսզի դրանք միջազգայնորեն շատ արագ ճանաչվեն, այսինքն՝ խաղացող երկների ազդեցության սահմանների գծումը հանգեցնելու է պատերազմի, բայց ոչ նոր, այլ դադարեցված պատերազմի շարունակությունը կարող է լինել՝ կախված Ադրբեջանի վարքից։ Նախկինում ասել եմ, որ հիմա Ադրբեջանն աքցանի մեջ է հայտնվել։ Նրան պատերազմում բացահայտ օգնել են Թուրքիան և Իսրայելը և Ադրբեջանը պարտավոր է այդ օգնությունը փոխհատուցի։ Մյուս կողմից Ադրբեջանը կարող էր և չհաղթեր, եթե դա Ռուսաստանն ու Իրանը չուզեին, այսինքն՝ կրկին պարտք է մնում այս երկու պետությանը, որը պետք է փոխհատուցի։ Փոխհատուցում չի լինելու, դա փաստ է, քանի որ չի կարող բավարարել ո՛չ Թուրքիա-Իսրայել տանդեմի պահանջները, ո՛չ էլ Ռուսաստան-Իրան տանդեմի պահանջները։ Կրկին հայտնվելու ենք պատերազմի թատերաբեմում, շատ հնարավոր է հարավ-արևելքի նոր սահմանների մոտ։ Սահմանների հապճեպ գծումն իրենից ենթադրում է մի բան, որ փորձ է կատարվում Հայաստանին այս անգամ չներքաշել այդ պատերազմում, որպես ակտիվ կողմ, սակայն մասնակից պատերազմին․․. 2021-ը մեզ համար վճռորոշ տարի է. կա՛մ կլինենք, կա՛մ չենք լինի։ Կա՛մ մնանք, որպես ՀՀ, կա՛մ մաս կկազմենք ինչ-որ դաշինքի, որով վերջնականապես կկորցնենք մեր ինքնիշխանությունը...»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
