Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում

Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում
395
Կիրակի, 03 հունվարի, 2021 թ., 00:15

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել

Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում։
Ըստ այդմ, առնվազն մինչև հունվարի 8-ը, Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորներից, եթե նրանք վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել այլ՝ «կարմիր» ցանկի պետությունում, COVID-19-ի թեստավորում կամ ինքնամեկուսացում չի պահանջվելու։
Միաժամանակ, COVID-19 ծածկող ապահովագրության առկայության պահանջը մնում է ուժի մեջ (բացի Ուկրաինայի քաղաքացիներից և Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիներից)։