Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իրան-ԱՄՆ լայնածավալ պատերազմի հավանականությունն այդքան էլ բարձր չէ»․ իրանագետ

«Իրան-ԱՄՆ լայնածավալ պատերազմի հավանականությունն այդքան էլ բարձր չէ»․ իրանագետ
305
Երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ., 02:05

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած հռետորաբանության խստացմանը և նաև կողմերի ձեռնարկած որոշակի գործողություններին՝ այս պահին Իրան-ԱՄՆ ուղղակի լայնածավալ պատերազմի հավանականությունը, ըստ իս, այդքան էլ բարձր չէ։
Դրա անուղղակի ցուցիչներից մեկն էլ այն է, որ, դիցուք, Իրաք ներխուժումից առաջ, Վաշինգտոնը լայնածավալ աշխատանք տարավ՝ ձևավորելու հնարավորին ընդարձակ հակաիրաքյան կոալիցիա, մինչդեռ այժմ նման գործընթաց չկա, և հեռացող Դ․ Թրամփը նույնիսկ դա անելու ժամանակ չունի։
Ասվածը չի նշանակում, թե սահմանափակ ընդգրկում ունեցող սադրանքներ չեն կարող լինել, որոնք էլ, թերևս, այս պահին ամենավտանգավորն են, որովհետև դժվար կլինի կանխատեսել, թե ինչպիսի հետևանքներ կարող են դրանք ունենալ, եթե, պատկերավոր ասած, սադրիչ «կայծը» հանգեցնի անկառավարելի «հրդեհի»»։