Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

ԼՂ-ում վնասազերծվել է մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում վնասազերծվել է մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ
1143
Երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ., 10:45

Ռուսական խաղաղապահ ուժերը ԼՂ-ում աշխատանքի մեկնարկից ի վեր ականազերծել են ավելի քան 414 հա տեղանք և վնասազերծել մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ականազերծվել է մոտ 160 կմ ճանապարհ, 617 շենք-շինություն, որից 22-ը՝ սոցիալական նշանակության օբյեկտ։
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։ Այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում են տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները։