Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ սոցապ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Քննարկվել են ինչպես Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին, այնպես էլ արդեն Արցախ վերադարձած մեր հայրենակիցների սոցիալական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Կարևորելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը՝ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ձևավորել կայուն սոցիալական միջավայր՝ վերջնական նպատակում ապահովելով բոլոր արցախցիների վերադարձը Արցախ։
Նախարար Առաքելյանն էլ վստահեցրել է՝ արցախահայության բարօրությանն ուղղված սոցիալական միջոցառումները լինելու են շարունակական․ նախարարությունն անշեղորեն իրականացնելու է որպես առաջնահերթություն սահմանած օժանդակության ծրագրերն այնքան ժամանակ, քանի դեռ կա դրանց անհրաժեշտությունը։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
37317.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
37217.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
42916.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
43016.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
31016.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
30416.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
50514.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
50814.11.2026, 10:42