Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են շուրջ 427 հա տարածք

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են շուրջ 427 հա տարածք
1109
Չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ., 14:25

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծվել է շուրջ 427 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 19,6 հազար պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: