«Եկել է սգից դուրս գալու, համախմբվելու, հաղթելու ժամանակը». Արթուր Ղազինյան
![]() 352 Չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ., 15:55 «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկել է սգից դուրս գալու, սթափվելու, ապրելու, նոր ընտանիքներ կազմելու, երեխաներ ունենալու, ԱԶԳՈՎԻ համախմբվելու, կառուցելու, ամրանալու ու, վերջապես, ՀԱՂԹԵԼՈՒ ժամանակը: Սիրելի՛ հայրենակիցներ, Սուրբ Ծնունդը նշանանավորում և խորհրդանշում է վերածնունդ և Նորի սկիզբ, ինչը մեզ ստիպում է վերաիմաստավորել անցյալը, գտնել և խոստովանել մեր գործած սխալները, մտածել ու գործուն քայլեր կատարել այդ սխալնելն ուղղելու և դրանք այլևս չկրկնելու ուղղությամբ: Անցած տարին ցավ, կորուստ, վիշտ ու ողբերգություն բերեց մեր Ազգին, ցավն աննկարագրելի է, կորուստը՝ անվերականգնելի: Հազարավոր քաջարի մեր որդիները, եղբայրներն ու հայրերն իրենց կյանքը դրեցին Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, բայց անառիկ ամրոցի դռները թշնամու առջև բացվեցին ներսից: Սուգը պատել է ամբողջ Ազգին՝ Հայաստանում թե դրանից դուրս, ցավում ենք բոլորս, վշտից մոլորվել ենք, կորցրել ապագայի ուղենիշերը, ապրելու ու պայքարելու իմաստն ու նշանակությունը: Բայց Հայ ազգի պատմության մեջ սա առաջին դավաճանությունը չէ, առաջին պարտությունն ու ողբերգությունը չէ, մեր առաջին սխալը չէ, որ հագեցրել է այսպիսի ողբերգական հետևանքների, սակայն այդ նույն պատմությունը մեզ ապացուցել է, որ բոլոր պարտություններից հետո բացվում է ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ նոր հնարավորություններ, որոնց կյանքի կոչումը կախված է բացառապես մեզնից. որքան շուտ մենք կսթափվենք, կլցվենք ապրելու ու ապրեցնելու կենսական էներգիայով, կհամախմբվենք ապագա ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ շուրջ, կկառուցենք ու կշենացնենք մեր Հայրենիքը, այնքան շուտ կկարողանանք վերածնվել որպես ԱԶԳ ու անշեղորեն ընթանալ դեպի նոր ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ: Թուլանալու, հուսահատվելու, թևաթափ լինելու ժամանակ կամ իրավունք չունենք, պետք է արագ վերգտնենք մեր ապրելու և ապրեցնելու ուժը: Եկել է սգից դուրս գալու, սթափվելու, ապրելու, նոր ընտանիքներ կազմելու, երեխաներ ունենալու, ԱԶԳՈՎԻ համախմբվելու, կառուցելու, ամրանալու ու, վերջապես, ՀԱՂԹԵԼՈՒ ժամանակը: Սա են մեզնից ակնկալում Եռաբլուրում ննջող մեր ՏՂԵՐՔԸ, նրանք պահանջում են նոր ԿՅԱՆՔ, ՎՐԵԺ ու ՀԱՂԹԱՆԱԿ: Միայն կատարելով իրենց ցանկությունը՝ մենք կիմաստավորենք ու կարժևորենք մեր ՀԵՐՈՍՆԵՐԻ իմացյալ մահն ու անմահությունը, բաց ճակատով և ուղղված ողնաշարով կներկայանանք նրանց շիրիմներին ու մեր ապագա սերունդներին: Աստված օգնական մեր ԱԶԳԻՆ ու ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
