«Տալու ենք անհարմար հարցեր. փաստահավաք խումբ պետք է ստեղծվի». Էդմոն Մարուքյան
![]() 500 Չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ., 16:35 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք առաջարկել են ստեղծել փաստահավաք խումբ՝ քննելու 44-օրյա պատերազմի դեպքերը. «Նախագիծն արդեն ուղարկված է բոլոր ուժերին, որոնք պետք է մասնակից լինեն փաստահավաք խմբին: Երբ ստեղծվի փաստահավաք խումբը, բոլորը կհարցաքննվեն՝ և՛ ԱԳ նախարարը, և՛ վարչապետը, և՛ Պաշտպանության նախարարը, և՛ ԳՇ պետը, և՛ զինվորականները, կամավորները, բոլորը կհարցաքննվեն, կիմանանք՝ ինչ ա եղել»,- ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ վարչապետ Փաշինյանի՝ հոդվածով հարցերին պատասխանելու ձևաչափը չի կարող տալ բոլոր հարցերի պատասխանները, քանի որ դա մենախոսություն է, և, ըստ Մարուքյանի, Փաշինյանն անդրադառնում է այն հարցերին, որոնց ուզում է: «Նա ընտրում է իրեն հարմար հարցեր և տալիս դրանց պատասխանները: Մենք տալու ենք անհարմար հարցեր, իսկ անհարմար հարցերի համար պետք է ստեղծվի իմ նշած փաստահավաք խումբը»,- նշեց Մարուքյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
