«Մարդիկ իրենց մաշկի վրա զգում են պետության բացակայությունը». Տիգրան Աբրահամյան
![]() 367 Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 14:00 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասկանում եմ այն ծնողներին, ում որդիները զորակոչվում են բանակ և ովքեր մեծ թվով հարցեր ունեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սակայն խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած՝ հայաստանցիների Արցախում ծառայել-չծառայելու թեզը։ Ես հասկանում եմ, որ սա շատ դեպքերում խրախուսվում է իշխանության կողմից, որովետև նրանք Ադրբեջանի հետ այդ թեմայով քննարկումներ-պայմանավորվածություններ ունեն։ Բայց նաև հասկանում եմ, որ հանրության շրջանում խիստ մտահոգություններ է առաջացել հատկապես նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտման և հայ զինծառայողների նոր գերեվարումներ հետ կապված հարցերը։ Մարդիկ իրենց մաշկի վրա զգում են պետության բացակայությունը, ինչը ցավոք մեծ թվով բացասական հետևանքներ է իր հետ բերում։ Արցախում մեր հայրենակիցներն են, մեր ընկերները, հայի տեսակը և նրանք մեր բոլորի սատարման կարիքն ունեն։ Արեք տարանջատենք վատ իշխանություն կամ դրա բացակայություն ձևակերպումներն արցախցիների կողքին լինելու և հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով նրանց աջակցելու անհրաժեշտությունը։ Պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է մարդկանց հետ պարզ լեզվով խոսեն՝ որքան էլ որ դա նրանց համար այս փուլում դժվար լինի։ Ի վերջո, իրենք ևս պատասխանատու են ստեղծված իրավիճակի և դրա հնարավոր վտանգավոր զարգացումների համար։ Մարդիկ, ովքեր զինվոր են բանակ ճանապարհում պետք է հստակ հասկանան, թե ինչ խնդիրներ են լուծում իրենց տղաները և ինչպես է իր անելիքները տեսնում պետությունը։ Իսկ նրանց զորակոչելու և մեր հայրենիքի ամենատարբեր հատվածներ ծառայության մեկնելու խիստ անհրաժեշտությունը կա։ Վաղարշակ Հարությունյան, Օնիկ Գասպարյան օգտագործեք ցանկացած առիթ մարդկանց հետ խոսելու, նրանց մտահոգող հարցերի պատասխանը տալու, նրանք դրա կարիքն ունեն»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
