Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Արծվիկ Մինասյանը՝ Ռուստամ Բադասյանի հետ իր հանդիպման և զրույցի մասին

Արծվիկ Մինասյանը՝ Ռուստամ Բադասյանի հետ իր հանդիպման և զրույցի մասին
348
Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 14:35

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր հանդիպել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ, քննարկել են համացանցում տարածված այն տեղեկությունները, թե նախարարությունում կա գաղտնի փաստաթուղթ, որը հունվարի 11-ին Մոսկվայում պիտի ստորագրեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

«Նախարարը հավաստիացրեց, վստահեցրեց, որ չկա նման փաստաթուղթ նախարարությունում: Էս պահի դրությամբ հավաստիության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք, բայց սա չի նշանակում, որ մեր պայքարն ավարտվում է»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ Հայաստանից Ադրբեջանին տարածքներ տալու դեպքերով իրենք հայց են ներկայացրել դատարան: