«Մոսկվայում Փաշինյանին դեմ են տալու Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին միանալուն հավանություն տալու որոշումը». Արմեն Վարդանյան
![]() 380 Ուրբաթ, 08 հունվարի, 2021 թ., 22:20 Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ հիմնավոր կասկածներ ունեմ, որ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանին դեմ են տալու Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագրին հավանություն տալու որոշումը, քանի որ առանց Հայաստանի հավանության Ադրբեջանը չի կարող դառնալ ԵՏՄ անդամ: Դեռևս 2014-2015թթ, երբ Մոսկվան հաջողությամբ լուծել էր Հայաստանին Եվրասիական տնտեսական միություն բերման ենթարկելու ծրագիրը, Ռուսաստանը այդ հարցը դրել էր նաև Ադրբեջանի առջև, բայց Ադրբեջանի այն ժամանակվա արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ակնարկում էր, որ իր երկիրը կմիանա ԵՏՄ-ին միայն Ղարաբաղի հարցի լուծման դեպքում: Այսինքն, հստակ պայման էր դրվում Մոսկվայի առջև՝ օգնեք մեզ վերադարձնել Ղարաբաղը, մենք էլ կմտնենք ԵՏՄ: Հայաստանի՝ այն ժամանակվա իշխանությունը իր հերթին մի քանի անգամ հայտարարեց, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարց դիտարկելու դեպքում կօգտվի վետոյի իր իրավունքից: Հիմա, ոնց որ թե, 44-օրյա պատերազմի միջոցով հարցը հաջողությամբ լուծեցին, Հայաստանը այլևս պարտված է և խիստ խոցելի ու քանի որ միասնական մաքսային տարածքը պետք է բաց սահմաններ ունենա, ամենայն հավանականությամբ, Պուտինն ու Ալիևը սահմանների ճշգրտման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերն են դնում Փաշինյանի առջև: Դեռ շատ բան չեմ գրում, բայց եթե էդ սցենարը տեղի ունենա, լիքը բաներ կա ասելու: Մի բան ակնհայտ ա՝ Ռուսաստանի չեզոքությունը էս պատերազմում գին ունի ու շուտով պարզ կդառնա՝ որն էր էդ գինը»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
