Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Որևէ պատգամավոր, դուրս գալով խմբակցությունից, արժե, որ նայի բուկլետներին և ազնիվ գտնվի»․ Արփի Դավոյան

«Որևէ պատգամավոր, դուրս գալով խմբակցությունից, արժե, որ նայի բուկլետներին և ազնիվ գտնվի»․ Արփի Դավոյան
270
Շաբաթ, 09 հունվարի, 2021 թ., 10:55

ԱԺ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա այն նախընտրական բուկլետն է, որը բաժանում էի 2018թ-ի քարոզարշավի ժամանակ։
Այժմ, երբ որևէ պատգամավոր, դուրս գալով խմբակցությունից, խոսում է իր անհատական պատասխանատվությունից, հայրենիքի նկատմամբ սիրուց և ընտրողների առջև ստանձնած պարտավորություններից, արժի՝ մեկ անգամ նայի տանը մի դարակում դրված իր նկարով բուկլետներին և ազնիվ գտնվի ինքն իր հետ։ Գուցե նաև հիշի, թե ինչպիսի ջերմեռանդությամբ էր հանդիպումների ժամանակ հանդես գալիս որպես Նիկոլ Փաշինյանի աջակից»։