««Իմ քայլում» կա իրապես ազնիվ մի քանի մարդ, ովքեր էս պահին պատանդի կարգավիճակում են». Նաիրա Զոհրաբյան
![]() 563 Կիրակի, 10 հունվարի, 2021 թ., 18:20 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի րյուկզակի պատմություն Երեկ Նիկոլի կուսակցության խոսնակը հաստատեց այն, ինչը, ըստ էության, գիտեին շատերը։ Եթե իմքայլական պատգամավորների փոխարեն նախընտրական ցուցակում գրված լիներ՝ «Նիկոլի ուսապարկ», «Նիկոլի բոթասի քուղ», «Նիկոլի թաշկինակ», «Նիկոլի մեքենայի 7 դյույմանոց կլյուչ», «Նիկոլի խալադելնիկի ճտիկ», ապա սույն օգտակար պարագաները ավելի շատ ձայն կստանային, քան Նիկոլի ցուցակով առաջարդված պատգամավորները։ Ու հանկարծ որևէ իմքայլական չփորձի ինքն իրենց համոզել, թե Նիկոլի ուսապարկի հետ խոսնակի համեմատությունը վերաբերում էր բացառապես ու միայն Սոֆյա Հովսեփյանին։ Ո՛չ, հարգելի իմքայլական պատգամավորներ։ Էս էն դեպքն է, երբ աուտոթրենինգը կամ տիբեթյան դպրոցի ինքնաներշնչման ռիտուալները չեն անցնելու։ Հա, ու մտքներովդ չանցնի հանկարծ, թե խոսնակն ինքնագործունեություն է արել։ Սույն միտքը վերջինիս թելադրել է ձեզանից յուրաքանչյուրի մասին հե՛նց էդպես մտածող Նիկոլը։ Ու խոսնակի համեմատությունը վերաբերում էր ձեզանից յուրաքանչյուրին, ով կփորձի վաղը դուրս գալ «Իմ Քայլը» խմբակցությունից։ Հե՛նց այդ պահից դուք կդառնաք շատ ավելի անօգտակար իր, քան Նիկոլի տաք կոֆեի ապարատը։ Անկեղծ ասած, իմքայլական որոշ պատգամավորների դեպքում ես իմ կտրուկ անհամաձայնությունն ու պրոտեստն եմ հայտնում խոսնակի համեմատությանը։ Ես համաձայն չեմ, որ այնտեղ բոլորը Նիկոլի ուսապարկն են։ Ոչ բոլորը։ Էնտեղ կա իրապես ազնիվ մի քանի մարդ, ովքեր էս պահին պատանդի կարգավիճակում են։ Ու քանի դեռ նրանց մոտ չի առաջացել ստոկհոլմյան հայտնի սինդրոմը, երբ պատանդառուն սկսում է իրեն պատանդ վերցրածի հանդեպ քնքույշ զգացմունքներ տածել, այդ մարդկանց պետք է փրկել։ Սա ես չեմ ասում։ Սա ասում է Նիկոլի կուսակցության խոսնակը։ Եվ ուրեմն՝ կեցցե՛ այն ժողովուրդը, որ գնաց ու ընտրեց րյուկզակների այս իշխանությունը»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
