Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ
![]() 332 Չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ., 13:55 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները երկուստեք գոհունակություն են հայտնել իրենց ղեկավարած կառույցների միջև առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել դրանք առավել խորացնել՝ երկու պետությունների միջև ռազմավարական դաշնակցության, բարեկամության ոգուն համապատասխան: Նշվել է, որ գործող իրավապայմանագրային բազան ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ միմյանց երկրներում իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետությունն բարձրացնելու համար: Գլխավոր դատախազները քննարկել են իրավական փոխօգնության, էքստրադիցիայի ոլորտներում գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Արթուր Դավթյանը քննարկման ընթացքում նշել է Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցված անհիմն քրեական հետապնդումների հիման վրա ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ տարածքում ապօրինի հետախուզումների հնարավորության բացառման մասին: Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելության շրջանակներում Արցախում ծառայողական պարտականություններ կատարող ՌԴ դատախազության աշխատակիցների գործունեությանը, ՀՀ և ԱՀ դատախազությունների, իրավապահ մարմինների հետ նրանց գործակցության կառուցակարգերին: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ թեև Արցախի պաշտպանության բանակը շարունակում է արցախահայության անվտանգության ապահովման իր գործառույթները, սակայն ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը էապես մեծացրել է անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծել շփման գծում կայունության ամրապնդման համար: Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակմանն ուղղված համատեղ աշխատանքներ դատախազական հսկողության մի շարք ոլորտներում: Իգոր Կրասնովի կողմից օրինականության ամրապնդման և միջազգային համագործակցության ոլորտում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ՌԴ գլխավոր դատախազի պատվոգրով»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
