Մակունցը՝ Նիկոլ Փաշինյանին փոխարինելու շուրջ «Իմ քայլում» տեղի ունեցած քննարկման մասին
![]() 348 Չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ., 15:50 «Որպես ԱԺ պատգամավոր իմ առաջնահերթ խնդիրներից է նաև Սահմանադրության պահպանումը, և քաղաքացու կամարտահայտման ապահովումը. Մենք դրա հետ կապված ներկայացրել ենք այն ուղին, որը պատկերացնում ենք, որն է արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու խնդրին: Ինչ վերաբերում է «Իմ քայլը» լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հայտարարությանը, թե ինքը «Իմ քայլի» ներսում առաջարկել է փոխել վարչապետին, և դրա շուրջ քննարկում է եղել, Մակունցն ասել է. «Ես այլ անձանց հայտարարությունները թույլ տվեք չմեկնաբանեմ, իսկ մեր ներքին քննարկումների հետ կապված այն, ինչ արդյունք ունենք, ունենք այդ արդյունքը: Ես նպտակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումները այս պահին հրապարակել: Մեր խմբակցությունում եղել են տարբեր քննարկումներ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
