Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Արցախյան պատերազմի հետ կապված միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել․ նոր որոշում

Արցախյան պատերազմի հետ կապված միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել․ նոր որոշում
441
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 18:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների և նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետևանքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) ապահովել աշխատանքային խմբի կողմից վերհանված հարցերի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի կազմումը.

2) համապատասխան իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»:

Նշենք, որ աշխատանքային խմբի կազմը կառավարությունը դեռ չի հրապարակել։