Խորհրդարանը քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծը
![]() 408 Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 17:25 ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նոր Հակակոռուպցիոն մարմին: Նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ հետախուզական գործունեություն»,- ասաց Բադասյանը: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում: Այս նախագիծը ևս արժանացավ քննադատության ընդդիմության կողմից: «Այս նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար է նշանակելու ՀՀ վարչապետը: Սա մեզ համար պարզապես անընդունելի է: Նման վատ փորձ ունեցել է Լեհաստանը. կարճ ժամանակում այնտեղ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը կուսակցականացվել է և դարձել գործադիրի գործիքը»,- ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ կոմիտեի ղեկավար պետք է ընտրվի խորհրդարանի կողմից և դա կլինի այդ մարմնի անկախության միակ երաշխիքը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
