Գլխավոր դատախազն անկեղծացել է. բոլոր հիմքերը կան՝ Փաշինյանին ձերբակալելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։
Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նա նշել է, որ պետական դավաճանության մասին հաղորդումները պարունակում են բավարար հիմքեր՝ քրեական գործ հարուցելու և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Հատկապես անխոցելի է իրավաբան գիտնականների կողմից ներկայացված հաղորդումը, որը իրավական առումով ենթադրում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալություն։
Դավթյանը անհանգստություն է հայտնել այն մասին, որ ինքը կարող է դառնալ քավության նոխազ այս գործընթացում, սակայն գիտակցելով այս ամենը՝ չի կարող կատարել որևէ կոնկրետ քայլ՝ Հայաստանի անվտանգության համար նոր սպառնալիքներ չհարուցելու մտավախությամբ։
Մեր աղբյուրը նշեց, որ Դավթյանը չի պատրաստվում իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի արածների համար պատասխանատվությունը և ճիշտ պահին կանի բոլոր անհրաժեշտ գործողությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«Այս 3 սպառնալիքները դամոկլյան սրի նման կախված են մեր պետականության գլխին»․ Ոսկան Սարգսյան
5803:06
«ԱԺ ամբիոնը բարդակի են վերածել»․ Արսեն Նիկողոսյան
7902:06
«Հայաստանն ու Ադրբեջանը կորոշեն «3+3»-ի ղեկավարների հաջորդ հանդիպման վայրը»․ Կալուգին
15200:12
«Ադրբեջանը շարունակում է հայության դեմ նարատիվային պատերազմը»․ Արա Պողոսյան
8500:06
«Փաշինյանը փորձում է մեղմել հայ կնոջը կրակած ադրբեջանցու գործողությունները»․ Մարիաննա Ղահրամանյան
88Երեկ, 23:54
«Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր գծեր է հատում». Նարեկ Կիրակոսյան
84Երեկ, 23:48
«ԱԱԾ փոխտնօրենը հակադիվերսիոն ստորաբաժանումը դարձնում է քաղաքային «զախվատ գրուպա»»․ Լիա Սարգսյան
72Երեկ, 23:36
«Խնդիր ենք դրել, որ 2029թ․ ունենանք»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման մասին
77Երեկ, 23:00