Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Մարուքյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Մարուքյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
329
Չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ., 20:15

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Դեսպանի հետ առաջնահերթ քննարկվել են հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խնդրի կարգավորման հնարավորությունները և հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հետ կապված այլ հարցեր։