Գևորգ Պետրոսյանը չի մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին. գուցե Ծառուկյանի որոշո՞ւմն է. «Հրապարակ»
![]() 293 Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 09:40 «Հրապարակ»-ը գրում է. «Նոյեմբերի 9-ից հետո ԲՀԿ-ն մերժում էր Փաշինյանի մասնակցությամբ ցանկացած նիստ՝ թե «դավաճան» իշխանության հետ կարող են մեկ հարց քննարկել՝ Փաշինյանի հրաժարականի և անցնցում իշխանափոխության։ Սակայն երեկ արդեն որոշ պատգամավորներ մասնակցում էին կառավարության հետ հարցուպատասխանին։ Գևորգ Պետրոսյանին, որը չէր մասնակցում նիստին, հարցրինք՝ Փաշինյանն այլևս դավաճան չէ՞, ինչո՞ւ է ԲՀԿ-ն մասնակցում։ «Ես, հարգելով իմ գործընկերների որոշումն ի կատար ածելու վարվելակերպը, չեմ կարող չհամաձայնել Ձեր հարցադրման հետ։ Եթե մենք ասում ենք, որ այսինչ մարդը պետական դավաճան է, ապա չեմ կարծում, որ նրա հետ ինչ-որ հարց պիտի ունենանք քննարկելու։ Դա է պատճառը և ի թիվս՝ առողջական խնդիրները, որ ես չեմ մասնակցում։ Ո՞ւմ հարց տամ՝ դավաճանի՞ն, ինչքանո՞վ է հավաստի իր պատասխանը, ինչքանո՞վ է երաշխավորված, որ իր պատասխանը բխելու է պետական շահից»։ Գուցե Գագիկ Ծառուկյանի՞ որոշումն է։ «Որևէ մեկի հետ այդ թեմայով քննարկում չեմ ունեցել, բայց ենթադրում եմ՝ գործընկերներս ընդամենը մասնակցել են հերթական նիստին։ Ես անձամբ այդ մարդուն ԱԺ-ում տեսնելու ցանկություն չունեմ, մարդ, ում պատճառով հազարավոր մարդիկ զրկվեցին կյանքից, տասնյակ հազարները հաշմանդամ դարձան, հողերը տվեցինք, մի քանի հազար երեխա էլ անհետ կորած են, գնամ ըտենց մարդուն ի՞նչ հարցնեմ, թե ինքը ինչ է պատրաստվում անել տրանսպորտի աշխատանքը բարելավելու ոլորտո՞ւմ, բա ամոթ չի՞»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
