«Նիկո՛լ, քայլիստներիդ ջոկատը որտե՞ղ է պատերազմել». Գագիկ Համբարյան
![]() 328 Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 20:40 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկո՛լ, քայլիստներիդ ջոկատը որտե՞ղ է պատերազմել. Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող թերուսը, ով առաջնորդվում է պատմության թուրք-ադրբեջանական վարկածներով, երեկ ԱԺ ամբիոնից, իրեն բնորոշ ցինիկությամբ հարց տվեց ԲՀԿ-ական պատգամավորներից մեկին, թե «Ձեր կուսակցության կամավորական ջոկատը, ի վերջո, տեղ հասա՞վ»... Այսպիսի հարց իրեն կարող է թույլ տալ մեկը, ում հարազատ կուսակիցների ջոկատը մասնակցած լիներ պատերազմական գործողություններին... Սակայն, պատերազմն սկսվելուց երկու շաբաթ անց ձևավորված քայլիստների ջոկատը որոշ ժամանակ անց տեղափոխվեց Հայաստանի հարավ-արևելք և որևէ տեղեկություն չկա, թե վերջապես, Նիկոլի հարազատ կուսակցության ջոկատայինները, որոնցից շատերը բանակում չեն ծառայել, որտե՞ղ են մասնակցել ռազմական գործողություններին, քանի որ բոլորը գիտեն, որ Հայաստանի հարավ-արևելքում ռազմական գործողություններ չեն վարվել և ուղղակի զավեշտալի կլինի, եթե պարզվի, որ քայլիստների ջոկատը Հայաստանում է եղել պատերազմի ժամանակ, իսկ իրենց առաջնորդը՝ կապիտուլյանտ Նիկոլը, ուրիշներին է մատնանշում և պարզաբանումներ պահանջում... Լավ կլինի՝ իր ցինիկությամբ աչքի ընկնող դավաճան Նիկոլը պարզաբանի, թե իր կուսակիցները և թիմակիցները որտե՞ղ են մասնակցել ռազմական գործողություններին... Թե՞ էրատոյականների նման Գորիսում է թրև եկել և ֆոտոսեսիաներ արել... Ուրիշների աչքում չոփ փնտրող դավաճան Նիկոլը լավ կանի Բացի պարտության սիմվոլ լինելուց, Նիկոլը նաև անամոթության և ցինիկության սիմվոլ է... Հ. Գ. Ի դեպ, դավաճան Նիկոլի տրամաբանության համաձայն, եթե քայլիստների ջոկատը մասնակցեր Շուշիի պաշտպանությանը, ապա այդ բնակավայրը չէր հայտնվի թուրքերի ձեռքում... Իսկ քանի որ չի մասնակցել՝ ԴԱՎԱՃԱՆ են ու նրանց դեմ քրեական գործեր պետք է հարուցել...»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
