«Քարին տակի զորքն ու հրետանին, չգիտեմ ոնց, ամսի 3-ին դուրս են եկել». Շուշիի քաղաքապետ
![]() 721 Երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ., 16:00 Պետք էր Շուշիի պաշտպանությունը սկսել Հադրութից: Ամեն անգամ ասում էին՝ նահանջում ենք, որ հետո ռմբակոծենք ու օղակի մեջ գցենք, սրանց վերջը տանք: Բայց նահանջելով հասան Քարին տակ գյուղ: Ճիշտ չէր կազմակերպած կամ հրամանատարություն չկար, այսօր ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: «Լսել եմ, որ ադրբեջանցիներ են եղել մերոնց հետ խառնված, որոնք նահանջ են գոռացել: Բայց եթե ճիշտ կազմակերպված լիներ, կարողանային զորքը տեղում պահեին, չէին նահանջի: Արդեն երբ թշնամին հասել էր Սղնախ, մենք Քարին տակի դիմաց զորք ենք ունեցել, էս զորքը, չգիտեմ ոնց, ամսի 3-ին դուրս է եկել: Թշնամու տեխնիկան եկել-հասել էր այնտեղ, որտեղ զորքը կանգնած է եղել ու սկսել են խրամատները մեկ-մեկ «հաշվել»՝ կրակել: Էլ քարինտակցին ո՞նց ինքնապաշտպանվեր: Քարինտակցին էն քարինտակցին էր, որ 92 թվականին իր գյուղի մատույցներում 12 ժամ ճակատամարտ է տվել, չի նահանջել: Ընդհակառակը, շրջանցել է, թշնամուն օղակի մեջ առել: Ադրբեջանցիներն այդտեղ 201 զոհ են տվել ու գյուղը կոչել «արունոտ ձոր»: Գոնե ես սպասում էի, որ նույնը հիմա կլիներ Քարին տակում: Այնինչ տղաները պատմում են, որ չի աշխատել հրետանին: Մի քանի օր առաջ եղել է, հետո՝ ոչ, ո՞ւր է կորել: Սնարյադները կան, մինամյոտը չկա: Եթե լիներ իր տեղում, կաշխատեր ևʹ դեպի ճանապարհ, որտեղով հասնում էին Իսայի աղբյուր, ևʹ դեպի Քարին տակ: Բայց հանել են, չկա: Ու մինչև հիմա պատասխան չկա՝ ո՞վ է հանել: Մինչև հիմա պատասխան չկա՝ ո՞վ էր զորքը հանել, ո՞վ էր հրետանին հանել: Էս ամեն ինչը հանգեցնում է այն մտքին, որ սա կազմակերպված է եղել, դրա համար ունեցել ենք այսպիսի արդյունքներ»,- ասում է քաղաքապետը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
