«Երևանում հաստատապես անհրաժեշտ է նրանից հարցնել՝ ո՞րն է իրանյան այս «ոգևորության» պատճառը»․ Ն․ Դիլբարյան
![]() 365 Երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ., 00:45 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր դիվանագիտության ժամանակն է՝ ԵԽԽՎ-ն սառնասիրտ անտեսում է հայ ռազմագերիների վերադարձի քննարկումը՝ ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտման, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը ադրբեջանում այնպիսի պերճախոսությամբ է ալիևին շնորհավորում, հաճոյանում, սիրաշահում հաղթանակների, հայոց «զավթումից» ազատագրված տարածքների առումով, խանդավառ օգնություն առաջարկում մեր տարածքներում ադրբեջանին զորակցելու՝ բառերով, ժպիտներով, գումարներով, որ մտածում ես՝ որքա՜ն է Իրանը սպասել, որ ՆԱՏՕ-ի անդամ, Իսրայելի բարեկամ Թուրքիան գա ու իր սահմաններին ամրանա, ու վերջապես դույն երազանքը կատարվել է, Երևանում հաստատապես անհրաժեշտ է նրանից հարցնել, որն է իրանյան այս «ոգևորության» պատճառը, կյանքը հարափոփոխ է, շատ ուրախանալու և տխրելու առիթ չկա, կարևորը մտածելն է ու վերլուծելը: մեզ արտաքին քաղաքական վերամեկնարկ է պետք, անկախ նոր ԱՄՆ դեսպանացուի բարձրացրած աղմուկից»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
