Կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով ճամփորդել դեպի Ռուսաստան
![]() 1031 Չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ., 11:40 «Կորոնավիրուսով պայմանավորված դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել: Մենք ՌԴ մեր գործընկերների և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ աշխատում էինք այս թեմայի վրա և ահա կարծես ունենք կոնկրետ արդյունք: Գործարկվում է «ճամփորդիր առանց COVID-9-ի» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան փետրվարի 1-ից օդային ճանապարհով ճամփորդել դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրը մեկնարկում է առայժմ պիլոտաին կարգով, մինչև մարտի 1-ը: Բայց գործնականում, կարծում ենք, այն կաշխատի, որովհետև նախափորձարկում արդեն հաջող անցել է»,- այսօր կառավարությաn հերթական նիստի ժամանակ՝ անդրադառնալով դեպի ՌԴ ՀՀ քաղաքացիների մուտքի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ դա սոցիալական բաղադրիչ ունեցող հարց է, որովհետև մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «ճամփորդում եմ առանց COVID-9-ի» հավելվածը, որում նշված են այն լաբորատորիաները, որոնք ընդգրկված են այդ ծրագրում: |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
210Երեկ, 14:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
77211.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
44311.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
47311.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
97010.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
87210.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
39310.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 700 հազար դոլարին համարժեք դրամ
45010.02.2026, 10:30
