«Աշխարհի ոչ մի ուրիշ մասում երևի այնքան պատերազմ չի եղել, որքան «խաղաղ» Եվրոպայում». Archives
![]() 906 Հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ., 00:25 Archives թելեգրամ ալիքը գրում է. «Շատերն են նախանձով նայում Եվրոպայի այսօրվա խաղաղ կյանքին ու երազում են այնտեղ ապրել։ Ասում են՝ տեսե՛ք, ի՜նչ լավ է կյանքը, օրինակ, Ֆրանսիայում, Գերմանիայում, ոմանք էլ գերադասում են Նիդերլանդներն ու Իսպանիան։ Ու տպավորություն է ստեղծվում, թե Եվրոպան այնքան քաղաքակիրթ է, որ բոլոր հարցերը միշտ լուծում է «խաղաղ բանակցություններով ու փոխադարձ հարգանքով»։ Մարդիկ մոռանում են կամ չգիտեն (ավելի շուտ՝ երկրորդը), որ Եվրոպայի պատմությունը մեծ ու փոքր անթիվ պատերազմների պատմություն է, որոնք հարյուրավոր տարիների ընթացքում միլիոնավոր մարդկանց աննկարագրելի ողբերգության ու մահվան պատճառ են դարձել։ Բավական է միայն նայել Սրբազան Հռոմեական կայսրության ժամանակաշրջանը, երբ մանր ու մեծ իշխանները, դուքսերը, կոմսերը, նրանց անթիվ երեխաները, սիրուհիները մյուսների հողակտորներին տիրանալու համար ոչնչացնում էին միմյանց։ Աշխարհի ոչ մի ուրիշ մասում երևի այնքան պատերազմ չի եղել, որքան Եվրոպայում։ Էլ չենք ասում, որ 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմներն սկսվել ու ավարտվել են արևմտյան քաղաքակրթության այս բնօրրանում։ Ու վստահ եմ, եթե Աստված չանի, լինի կենսական անհրաժեշտություն, եվրոպական քաղաքակրթությունը դարձյալ նույն կատաղությամբ ու դաժանությամբ կնետվի նոր պատերազմի մեջ, ոչ մի բանի առջև կանգ չի առնի՝ իր շահերը պաշտպանելու համար։ Պետք չէ խաբվել համամարդկային սիրո, մարդու իրավունքների, հանդուրժողականության մասին խոսքերից. դրանք միայն մարդկային ագահությունը փոքր-ինչ զսպելու, միմյանց իսպառ բնաջնջումը կանխելու, բայց ոչ՝ բացառելու համար են։ Եվ ամենակարևորը՝ եվրոպական բաղձալի «խաղաղությունը» ընդամենը 70 տարվա պատմություն ունի՝ մի չնչին ժամանակահատված, ինչպիսիք մարդկային հասարակությունը բազմիցս տեսել է, և որին հաջորդել են աներևակայելի, արյունալի պատերազմները։ Մարդու խաղաղ գոյակցությունը միֆ է, ուղեղի մորմոք, սրտի հիվանդություն։ Ցավոք, առայժմ այսպես է, թե հետո ինչ կլինի՝ ոչ ոք չի կարող ասել»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
