Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում». Տիգրան Ավինյան

«Հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում». Տիգրան Ավինյան
468
Ուրբաթ, 29 հունվարի, 2021 թ., 17:05

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է. «Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում։
Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք՝
- բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ
- բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն
- բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ՝ նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»։