Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Եթե Սյունիքով, Իջևանով ու Նախիջևանով անցնող կոմունիկացիաները բացվեն, Վրաստանի դերը կսկսի նվազել». Ստ. Դանիելյան

«Եթե Սյունիքով, Իջևանով ու Նախիջևանով անցնող կոմունիկացիաները բացվեն, Վրաստանի դերը կսկսի նվազել». Ստ. Դանիելյան
279
Շաբաթ, 30 հունվարի, 2021 թ., 01:05

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կոմունիկացիաների հետ կապված, աշխարքաղաքական իմաստով, կարևոր գործընթացներ են ընթանում: Առհասարակ, կոմունիկացիաներն են աշխարքաղաքական դասավորածության կարևորագույն գործոններից մեկը: Քննարկենք Վրաստանին վերաբերող զարգացումները:
Երկար ժամանակ Վրաստանը Կովկասի միջանցքի դերն էր կատարում, կամ եթե ավելի պատկերավոր ձևակերպենք, Կովկասի դուռն էր ու դա է նրա տնտեսական ու աշխարքաղաքական հիմնական նշանակությունը: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմնական շահառուն Վրաստանն էր: Սակայն հիմա պատկերը կարող է փոխվել ու արդյունքում Վրաստանը դերը կարող է ի չիք դառնալ:
Եթե Ռուսաստանն ու Թուրքիան բացեն Սյունիքով, Իջևանով ու Նախիջևանով անցնող կոմունիկացիաները, Վրաստանի դերը կսկսի նվազել, նաև հարցականի տակ է կդրվի Վրաստանի նավահանգիստների տնտեսական արդյունավետությունը: Դա և՛ տնտեսական, և՛ աշխարքաղաքական ազդեցություն է կարող ունենալ:
Պատահական չի, որ Վրաստանում արդեն սկսել են քննարկել Աբխազիայի երկաթուղու բացման հնարավորությունը:
Սակայն Վրաստանն իր ատտաքին քաղաքականության փոփոխության դեպքում, կարող է վերականգնել իր դերը: Եթե Նախիջևանով Իրան, հետևապես Չինաստան, Պարսից ծոց, անգամ Հնդկաստան երկաթուղին աշխատի, ապա դա միակ հնարավորությունը կլինի և Աբխազիայի երկաթուղին աշխատեցնելու ու տրանզիտի համար գումար ստանալու, ինչպես նաև Վրաստանի նավահանգիստների արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդ դեպքում կմեծանա Վրաստանի ու Ռուսաստանի փոխադարձ տնտեսական կախվածությունը, նաև կփոխվի Վրաստանի արտաքին քաղաքականությունը:
Դա ինչ կտա մեզ, ինչ չի տա, Արցախի հարցում ինչ հնարավորություններ ու կորուստներ են կարող լինել, քննարկման հարց է (նաև կարևոր է ունենալ ազգային շահերով առաջնորդվող կառավարություն, ինչը չունենք այս պահին), սակայն ակնհայտ է, որ լայնածավալ աշխարքաղաքական դասավորվածության փոփոխություններ են սկսվել»: