Զարգացումներ Սահմանադրական դատարանի շուրջ. «Ժողովուրդ»
![]() 280 Շաբաթ, 30 հունվարի, 2021 թ., 09:40 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս 2020 թվականի հուլիսի 6-ին սահմանադրական վերջին փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը, ինչպես նաև թոշակի ուղարկված երեք դատավորները՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանը, դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սակայն Եվրոպական դատարանը որոշել էր չկիրառել միջանկյալ միջոց: ՄԻԵԴ-ի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հույսով, որ դատարանը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը՝ դատավորների պաշտոններից, սակայն փաստացի դա տեղի չէր ունեցել: Իսկ արդեն հիմնական գանգատը նախկին դատավորները ներկայացրել էին օգոստոսին: Սակայն հետաքրքիր է, որ մինչև այժմ, այսինքն՝ դիմումից հինգ ամիս անց էլ ՄԻԵԴ-ից որեւէ արձագանք առկա չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտնեց, որ իրենց դիմումից որևէ արձագանք առկա չէ՝ նկատելով, որ Եվրոպական դատարանում դիմումների քննարկման գործընթացի ժամկետն անկանխատեսելի է և կարող է երկար տևել: Դրան զուգահեռ նկատենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվար ամսվա նստաշրջանում ընդունեց բանաձև (Res. 2357)՝ հիմնված Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի վրա (Doc. 15211), որում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին: Եվ բանաձևում հետաքրքիր ձևակերպումներ էին առկա, օրինակ՝ 9.2 կետում նշված է, որ Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում մոնիտորինգի ընթացակարգի ներքո գտնվող կամ հետմոնիտորինգային երկխոսության մեջ ներգրավված մի շարք երկրներում տեղի ունեցող զարգացումների և չլուծված խնդիրների վերաբերյալ։ Որպես նշվածի օրինակ՝ վկայակոչված է Հայաստանի Հանրապետության կողմից առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ամբողջապես հաշվի առնելու ՍԴ կազմի հրատապ փոփոխությունը։ Խոսքը հենց այս փոփոխության մասին է, որ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ շարքային անդամ, իսկ Նազարյանի, Գյուլումյանի և Թոխյանի լիազորությունները դադարեցվեցին»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
