Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 243 ավտոմեքենա. ԱԻՆ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 243 ավտոմեքենա. ԱԻՆ
483
Շաբաթ, 30 հունվարի, 2021 թ., 23:25

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 243 ավտոմեքենա և 82 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

33 փրկարար ծառայողներ տվյալ պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ։

Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ՊՆ N զորամասի թվով 3 տեխնիկա և ՃՈ 4 կարգախումբ։