«Վերջին 2.5-3 տարիները նշանավորվեցին արտաքին քաղաքականության տոտալ տապալմամբ». Սուրեն Սարգսյան
![]() 295 Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 17:45 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տապալված հայ-չինական հարաբերությունները Վերջին 2.5-3 տարիները նշանավորվեցին արտաքին քաղաքականության տոտալ տապալմամբ: Տապալվեցին ինչպես հայ-ռուսական ռազմավարական, այնպես էլ հայ-ամերիկյան և հայ-չինական բարեկամական հարաբերությունները: Հայ-չինական հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: Մշտապես երկուստեք ընդգծվում էր, որ ՀՀ-ն ու ՉԺՀ-ն համանման կամ նույնական դիրքորոշումներ ունեն միջազգային տարբեր հարցերի վերաբերյալ: Սա իրոք լուրջ և բացառիկ ձևակերպում էր: Ցավոք, վերջին տարիներին Հայաստանի իշխանության մի քանի լուրջ բացթողումների արդյունքում մեր նկատմամբ ձևավորվեց այլ վերաբերմունք: 1. 2019թ. մայիսին վարչապետն այցելեց Չինաստան: Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ (այդ թվում «Ճանապարհ և գոտի»-ի մասով, սակայն իշխանությունների անհետևողականության և դիլետանտության պատճառով դրանք կյանքի չկոչվեցին: Չինական կողմը, բնականաբար, արեց հետևություններ: 2. 2019թ. Հայաստան այցելեց Թայվանի էկոնոմիկայի նախարարը: Այնինչ, մենք Չինաստանի հետ ստորագրված հռչակագիր ունենք, համաձայն որի ՀՀ-ն պարտավորվել է Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չհաստատատել: Բնականաբար, եղան հերքում/պարզաբանում/երթումներ, սակայն Չինական կողմում հետևություններն արդեն արված էին: 3. 2019թ. Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային ալիանսին: Մի շարժում, որն ընդգծված հակաչինական բնույթ ունի և Թրամփի վարչակազմը դա չէր էլ թաքցնում: Հայկական կողմը փորձեց հիմնավորել «անհիմնավորելին»: Չբերվեց որևէ լուրջ փաստարկ, թե ինչով է այդ շարժմանը միանալը բխում ՀՀ շահերից: Չինական կողմն իր հետևություններն արեց: Բա այսքանից հետո էլ դեռ զարմանում եք ՄԱԿ ԱԽ-ում Չինաստանի դիրքորոշման վրա»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
