Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
328
Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 18:35

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: