Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Այդ նպատակին հասնելու համար նախաձեռնել են ողջամտությունից դուրս մի փոփոխություն»․ Դ․ Խաժակյան

«Այդ նպատակին հասնելու համար նախաձեռնել են ողջամտությունից դուրս մի փոփոխություն»․ Դ․ Խաժակյան
211
Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 22:30

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեռ շարունակում են քանդել կառավարման համակարգը:
Կենտրոնի թաղապետը, որպեսզի կարողանա շինարարական ապօրինությունները առանց գլխացավանքի իրականացնել, որոշել է ազատվել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից:
Այդ նպատակին հասնելու համար նախաձեռնել են ողջամտությունից դուրս մի փոփոխություն: Որոշել են քաղաքաշինության ու կոմունալ տնտեսության բաժինները միավորել! սրանք բոլորովին տարբեր գործառույթներ ունեցող և մասնագիտական ներուժ պահանջող բաժիններ են, որոնց միավորումը կլինի նույնը, ինչ կետրոնի թաղապետի պաշտոնը համատեղվի կադաստրի պետի գործառույթների հետ:
Հուսամ իշխող ուժը կենտրոնի թաղապետի ապօրինություններով չի առաջնորդվի»: