Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթան
![]() 349 Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 21:50 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բացահայտվել թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման և իրացման շղթան: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը 2020 թվականի հոկտեմբերի 17-ին օժանդակել է արտերկրում բնակվող 36-ամյա իր ծանոթին՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի «Ափիոն», «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն: Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 36-ամյա տղամարդը, ունենալով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու իրական հնարավորություն, նպատակադրվել է Երևան քաղաքում բնակվող իր ծանոթի օժանդակությամբ զբաղվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, նախապես ստանալով Երևանի 46-ամյա բնակչի համաձայնությունը, հավաքագրել է վերջինիս: 2020 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Երևան քաղաք ապօրինի փոխադրելու նպատակով, 46-ամյա տղամարդը Սյունիքի մարզում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, սակայն ճանապարհին հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ նշված ավտոմեքենայի զննությամբ: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
