Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Քաղաքացիները պետք է հստակ հասկանան, որ նախ և առաջ այդ խնդիրը պետք է լուծել»․ Շարմազանով

«Քաղաքացիները պետք է հստակ հասկանան, որ նախ և առաջ այդ խնդիրը պետք է լուծել»․ Շարմազանով
311
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 23:30

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ հաճախ են հարցնում ,թե ո՞րն է մեր պայքարի նպատակը։
Բազմիցս անդրադարձել եմ այդ հարցին, բայց ևս մեկ անգամ հարկ եմ համարում շեշտել, որ մեր պայքարը,
Հանրապետականի պայքարը պայքար չէ հանուն իշխանության կամ 20-30 մանդատների: Սա պայքար է մեր հայրենիքի, մեր երեխաների ապագայի համար՝ հանուն Հայաստանի ազգային պետության կերտման և ընդդեմ սորոսա-թուրքական դեսանտի, որը 2.5 տարի է մեր Հանրապետության ղեկին է:
Այսօրվա պայքարը ոչ միայն ընդդեմ հողատուի է, այլ՝ նիկոլիզմի: Հայաստանի ազգային-պետական մտածողությամբ բոլոր քաղաքական գործիչները և քաղաքացիները պետք է հստակ հասկանան, որ նախ և առաջ այդ խնդիրը պետք է լուծել: Եվ միայն հողատուի հեռանալուց հետո կարող է տեղի ունենալ դասական քաղաքական պայքար՝ մրցակցային պայքար գաղափարախոսությունների և տարբեր կուսակցությունների միջև:
Եվ քանի դեռ հողատուն իշխանության է, որևէ այլ քաղաքական օրակարգ բացի նրա հեռացումից առաջնային լինել չի կարող»։