Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
281
Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 08:35

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 3-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Փետրվարի 3-4-ը, 5-ի գիշերը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ձնախառն անձրև։

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: