«Դուք շարունակում եք զբաղվել դատական բարեփոխումների կարկատաններով». Սամսոնյանը՝ Բադասյանին
![]() 274 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 12:00 Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց. «Պարո՛ն Բադասյան, անցած տարի քննարկել ենք դատական օրենսգրքի բարեփոխումների մի մեծ փաթեթ: Հազար անգամ քննարկել ենք, թե ինչպես իրականացնել այդ բարեփոխումները: Դուք շարունակում եք զբաղվել դատական բարեփոխումների կարկատաններով…։ Ուզում եմ հասկանալ՝ երկա՞ր ենք շարունակելու արտահերթ նիստեր գումարելով կամ հերթական նստաշրջաններում հատվածական փոփոխություններ բերելով՝ մեր օրակարգը լցնել այդպիսի կարկատաններով»: Նախարարը Սամսոնյանի գնահատականների հետ չհամաձայնեց․ «Կա դատական իրավական բարեփոխումների ռազմավարություն, կա գործողությունների ծրագիր: Մեր բոլոր գործողությունները բխում են այդ ռազմավարության տրամաբանությունից և նշված գործողությունների ծրագրից»,- ասաց Բադասյանը: Հիշեցնենք, որ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում Ռուստամ Բադասյանը ներկայացրեց կառավարության կողմից առաջարկված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման հրատապությունը, ըստ նախարարի, պայմանավորված է դատավորների թվաքանակի ավելացման և դրանով քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ինչպես նաև մինչդատական քրեական վարույթի գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
